«Maxim» տաքսի պատվերի ծառայության պրեմիում ծրագրի կանոնները

1. «Maxim» բջջային հավելվածի բոլոր օգտատերերին հասցեագրված կանոնները «Maxim» ծառայության պաշտոնական առաջարկն են և պարունակում են պրեմիում ծրագրի բոլոր պայմանները:

2. Կանոններում օգտագործվող տերմիններ.

2.1. Մասնակից՝ «Maxim» բջջային հավելվածի օգտատեր:

2.2. Նոր մասնակից՝ օգտատեր, որն առաջին անգամ է տեղադրել «Maxim» հավելվածը, նախկինում իր բջջային հեռախոսով կամ հեռախոսահամարով հավելվածի միջոցով պատվերներ չի իրականացրել և չի ակտիվացրել «Maxim» ծառայության պրոմոկոդերը:

2.3. Պրոմոկոդը տառերի և թվերի հաջորդականություն է, որը գեներացվել է հավելվածում պրեմիում ծրագրի մասնակիցների միջև փոխանակման համար: Պրոմոկոդը ներկայացվող պարգևի ստացողին և ուղարկողին նույնականացնելու և «Maxim» ծառայության ակցիաներին մասնակցելու գործիք է: Պրոմոկոդի ակտիվացման համար անհրաժեշտ է այն ներմուծել «Maxim» հավելվածի համապատասխան դաշտում:

2.4. Պրեմիում ռուբլի՝ պայմանական միավոր, որը հաշվարկվում է ՌԴ ռուբլիներով (1 պրեմիում ռուբլին հավասար է 1 ՌԴ ռուբլու), որը կարող է օգտագործվել ուղևորության վճարման ժամանակ մինչև 30% զեղչի կիրառման համար: Պրեմիում ռուբլիները չեն կարող փոխանակվել այլ դրամական միջոցների հետ և ունեն օգտագործման սահմանափակ ժամկետ, որը սահմանվում է սույն կանոններով:

2.5. Անհատական հաշիվ՝ «Maxim» ծառայության կողմից ձևավորված «Maxim» հավելվածի օգտատիրոջ վիրտուալ հաշիվ, որի վրա արտացոլվում են կանխավճարները և այն դրամային գումարները, որոնք պահվում են կամ փոխանցվում են ուղևորության վճարման համար:

3. Պարգևի տեսակները.

3.1. «Առաջին պարգևատրումը». Նոր մասնակիցը «Maxim» հավելվածում ներմուծում է պրոմոկոդը, որը վերցվել էր «Maxim» ծառայության գովազդային նյութերից: Պրոմոկոդի հաջող ակտիվացումից հետո նրա հաշվին մուտքագրվում է 100 պրեմիում ռուբլի, որը կարող է օգտագործվել ուղևորության դիմաց վճարելու նպատակով գումարի մուտքագրման պահից հաշված 90 օրվա ընթացքում:

3.2. «Նվիրիր ընկերներին». Մասնակիցը «Maxim» հավելվածում գեներացնում է անհատական պրոմոկոդը և ցանկացած հնարավոր եղանակով տալիս է այն նոր մասնակցին: Հավելվածում պրոմոկոդի ակտիվացումից հետո նոր մասնակիցը իր բջջային հեռախոսի վրա ստանում է 100 պրեմիում ռուբլի: Մասնակիցը ստանում է 100 պրեմիում ռուբլի յուրաքանչյուր նոր մասնակցի կողմից իր անհատական պրոմոկոդի հաջող ակտիվացման դեպքում, եթե նոր մասնակիցները 90 օրվա ընթացքում «Maxim» հավելվածի միջոցով կատարել են առնվազն 3 ուղևորություն: Պրեմիում ռուբլիները մուտքագրվում են օգտատիրոջ անհատական հաշվին և կարող են օգտագործվել ուղևորության վճարման համար մուտքագրման պահից հետո 90 օրվա ընթացքում:

3.3. «Ակցիայի պրոմոկոդ». «Maxim» հավելվածի օգտատերը ստանում է պրոմոկոդը «Maxim» ծառայության ակցիային մասնակցելու նպատակով: Պրոմոկոդն ակտիվացնելուց հետո նա դառնում է ակցիայի մասնակից: Պրեմիում ռուբլիներ ակտիվացման համար չեն վճարվում:

3.4. «Շահումային պրոմոկոդ». «Maxim» հավելվածի օգտատերը ստանում է պրոմոկոդը որպես շահում «Maxim» ծառայության ակցիայի մասնակցության արյունքներով: Պրոմոկոդի ակտիվացումից հետո պրեմիում ռուբլիները կմուտքագրվեն օգտատիրոջ անհատական հաշվին և կարող են օգտագործվել ուղևորության համար վճարման նպատակով: Պրեմիում ռուբլիների քանակը և դրանց օգտագործման ժամկետները որոշվում են ակցիայի պայմաններով:

3.5. «Խնայբանկից շնորհակալություն». Բանկի քարտապանը փոխանակում է «Շնորհակալություն» բնուսները «Maxim» ծառայության կուպոնի հետ «Խնայբանկից շնորհակալություն» ծրագրի կայքում (https://spasibosberbank.ru/actions/taksi-so-skidkoj-do-30-pora-ehat/) և ստանում է անհատական պրոմոկոդ, որն ակտիվացնում է «Maxim» հավելվածում: Ակտիվացումից հետ օգտատիրոջ անհատական հաշվին մուտքագրվում են պրեմիում ռուբլիներ: 1 «Շնորհակալություն» բոնուսը հավասար է 1 պրեմիում ռուբլու: Դրանք կարող են օգտագործվել ուղևորության արժեքի մինչև 30%-ի վճարման համար: Բոնուսները պրեմիում ռուբլիների փոխանակել կարող է Խնայբանկի յուրաքանչյուր քարտապան, որն օգտվում է «Maxim» հավելվածից:

«Maxim» ծառայությունը տեղեկացնում է պրեմիում ծրագրերի կանոնների, ժամկետների, պայմանների մասին «Maxim» հավելվածի և taximaximapp.ru. կայքի միջոցով: